doneck resp_5Araratnews.am-ը գրում է.

Ռուսական LifeNews հեռուստաալիքի նկարահանող խումբը Յասինովատայայի անցակետի մոտ հայտնվել է կրակահերթի տակ:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» -ին տեղեկացրել է Դոնեցկի պաշտպանության նախարարության կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը: «Այո, նկարահանող խումբը գտնվում էր այդ վայրում: Նրանք նկարահանում էին կատարում, ռեպորտաժ պատրաստում, այդ պահին են կրակ բացել նրանց ուղղությամբ»,- տեղեկացրել է Բասուրինը:

Նրա խոսքով` անցակետի ուղղությամբ կրակոցները , այդ թվում` հրետանու օգնությամբ, շարունակվում է, Դոնեցկ-Յասինովատայա մայրուղին փակ է:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դոնբասում կրակի տակ են հայտնվել Դոնեցկի, Ռուսաստանի և Չինաստանի լրագրողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել