Kim Jong UnAraratnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի մերձռազմաճակատային գոտում տեղակայված հեռահար հրետանային զորագնդերի ղեկավարությունը Հարավային Կորեայի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել «ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը վիրավորող» գործողությունների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջնագրում խոսքը դաժան ռազմական գործողությունների դիմելու պատրաստակամության մասին է, եթե հարավկորեական իշխանությունները չկատարեն վերջնագրում ներկայացված պայմանները:

Հյուսային Կորեայի ներկայացուցիչները նաեւ պահանջել են դաժան պատժի ենթարկել Հարավային Կորեայի նախագահին ռազմական գործողության մշակման համար, որով նախատեսված էր հարված հասցնել ԿԺԴՀ ղեկավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել