Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում դեռևս առաջընթաց չկա, բայց Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը չկանգնի նույն տեղում: РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, իհարկե պետք է ասենք, որ նման հակամարտություններում մեկ կողմի անվերապահ դիրքորոշման, առավել ևս ուժի գործադրմամբ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացին», - ասել է Պեսկովը ТВЦ հեռուստաալիքի «Իմանալու իրավունքը» ծրագրի եթերում:
Նրա խոսքով` ղարաբաղյան կարգավորման հարցում դեռ առաջընթաց չի գրանցվում: «Դեռ գլուխ գովելու առիթ չկա, սակայն միակ ելքն այն է, որ «հնգյակը» բարենպաստ պայմաններ ստեղծի Երևանի և Բաքվի համար», - հավելել է Պեսկովը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/26/peskov/1975006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել