Replik.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:   Մարտի 29-ին՝ ժամը 10.00-20.00, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Աղբյուր Սերոբի փողոցի, Գյուլբենկյան փող. 2-ից-12, Սոսեի փող. բոլոր մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:  

Մարտի 30-ն՝ ժամը 10.00-20.00,  կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել