Araratnews.am-ը գրում է.
«Քվեարկում ենք դուրս գալու օգտին» խումբը, որը քարոզում է Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, 250 խոշոր գործարարի ցուցակ է հրապարակել, որոնք աջակցում են այդ որոշմանը:
Մասնավորապես, ցուցակում են HSBC բանկի նախկին ղեկավար Մայքլ Գեոգեհանը եւ հյուրանոցային ցանցի սեփականատեր Ռոկկո Ֆորտեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործարարներից մեկը` JD Wetherspoons փաբերի եւ ռեստորանների ցանցի ղեկավար Թիմ Մարտինը, ասել է, որ ԵՄ-ն նպաստում է այնպիսի մարդկանց իշխանության գալուն, որոնց ոչ ոք երբեք չի ընտրել:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա այս տարվա հունիսի 23-ին:
Վարչապետ Դեւիդ Քեմերոնն արդեն հայտնել է, որ այն որոշումը, որն այդ օրը կկայացնեն բրիտանացիները, վերջնական կլինի, եւ երբեք կրկնակի հանրահավաքներ չեն անցկացվի: