Panorama.am-ը գրում է.
Շնող համայնքում գրանցված «Լեյշմանիոզ» հիվանդության դեպքի քննարկելու համար Լոռու մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի, համապատասխան մասնագետների, մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն:
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նշել է, որ մասնագիտական ոչ պատշաճ վերլուծությունների իրականացումը երբեմն հանգեցնում է անցանկալի արդյունքների:
«Թերությունները և բացթողումները գրեթե ընդհանուր են բոլոր բուժհաստատությունների համար, ուստի յուրաքանչյուր դեպքի առիթով իրականացվող վերլուծությունից պետք է համապատասխան հետևություններ անեն բոլորը»,-ասել է նա:
Խնդրի վերաբերյալ իր դիտարկումներ է հայտնել նաև հայտնեց մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը.
«Ինձ առավելապես անհանգստացնում է բուժաշխատողների շրջանում նկատվող անտարբերությունը ոչ միայն հիվանդների, այլև սեփական մասնագիտական հմտություններն ու որակը բարձրացնելու նկատմամբ, ինչը ես անընդունելի եմ համարում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



