Երեկ ֆուտբոլային հրավառություն էր: Նախ՝ Բելոռուս-Հայաստան խաղ, այնուհետ՝ հրաժեշտ սիրված դարպասապահին՝ Ռոման Բերեզովսկուն: Ո՛չ ֆուտբոլի գիտակ եմ, ո՛չ էլ մոլլի ֆուտբոլասեր, բայց մեր հավաքականի խաղերը երբ էլ դիտել եմ, հիացել եմ Բերեզովսկու նվիրումով: Վերջինիս 88-ի մեր նվիրյալ կռվողների հետ եմ համեմատել՝ պատրաստ էր զոհաբերվելու, ինքնամոռաց նետվում էր գնդակին ընդառաջ, որպեսզի այն չհայտնվի Հայաստանի հավաքականի դարպասում: Ուզում եմ ես էլ երախտիքս հայտնել Ռոման Բերեզովսկուն, ու նաև այն նվեր ավտոմեքենան, որ ստացավ, թող բարով վայելի, ինչպես ասում են՝ Բերեզովսկուն դա քիչ է:
Երեկ «հրավառութուն» էր նաև երկրպագուների մի հատվածի մոտ, ովքեր նույնպես շնորհակալ էին Բերեզովսկուն, բայց դեմ էին ՀՖՖ վարչախմբին, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին: Վերը ասացի, որ ֆուտբոլասեր չեմ ու ֆուտբոլի երկրպագու չեմ, առավել ևս՝ Ռուբեն Հայրապետյանի երկրպագուն չեմ, բայց ճշմարտությունը չասել չեմ կարող: Եվ ուրեմն, այսպես. Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ մի նախագահ, Հայաստանի անկախությունից ի վեր, հայկական ֆուտբոլի համար Ռուբեն Հայրապետյանի արածի կեսի կեսի կեսի կեսն անգամ չի արել: Ավելին, վերջինի շնորհիվ ՀՖՖ-ն դադարեց աջ ու ձախ փողեր մուրալ՝ կարիքների համար: Ահռելի ներդրումներ արվեցին ամբողջ Հայաստանի տարածքով մեկ՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար: Գոնե դա եկեք չուրանանք: Ամենևին հեռու եմ այն մտքից, որ ավելի լավ նախագահ ՀՖՖ-ն չէր կարող ունենալ կամ մեր ֆուտբոլի վիճակն ավելի լավ չէր կարող լինել: Չեմ խոսում նաև իշխող համակարգի մաս կազմող Հայրապետյան քաղաքական գործչի մասին, դա խոսակցության այլ նյութ է:
Իսկ հիմա գանք դժգոհության երևույթին: Ինչպես երևում է՝ ՀՖՖ-ի վերնախավը ներկայացնողները կամ զսւրկ են սեփական ես-ը ու հեղինակավոր խոսքը ասելու երևույթից և կամ էլ՝ հիրավի չեն հասկանում իրենց գործից ու իրենց փոխարեն խոսում է Ռուբեն Հայրապետյանը: Մի տեսակ՝ ձայն բարբառո է, բայց մուտիլովկեքի պակաս չկա: Հրապարակավ վախենում են արտահայտվել ու տարաբնույթ տեղեկություններ են տարածվում տարաբնույթ թեմաներով: Հայաստանում նվիրյալների պակաս չկա՝ լինի ֆուտբոլում, թե կռվում: Հայաստանում արդարության պակաս կա, ինչն էլ մարդկանց կոտրում, խեղճացնում, դարձնում է այն, ինչ մենք տեսնում ենք:
Հիմա ՖԱՖ-ի տղերքի աղմուկի մասին. պատկերացնում եմ, թե մենթերն ինչ կանեին, եթե ես վազ տված լինեի խաղադաշտ՝ մատս դեպի ՀՖՖ նախագահը տնկած…Էս ինչ մի բարիացել են… ասել է թե՝ ինչ-որ մի խմբի՝ բավականին ազդեցիկ, էլ Հայրապետյան Ռուբենը պետք չէ, ու «100 դրամանոցների» պայքարը հասել է ֆուտբոլային ասպարեզ:
Հ.Գ.Ես չգիտեմ՝ որքանով է արդարացված հավաքականի նոր կազմը…կապրենք՝ կտեսնենք… մեր հավաքականին մաղթում եմ նոր բերեզովսկիներ ու մխիթարյաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել