Թե ինչու է Հարության տոնը Զատիկ կոչվել.

- Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik: Միայն այդ օրն է Արևը ծագում երկգագաթ Masis լեռից (շումերերեն mas=մաս=«զույգ»): Շումերերեն zidig/zitik, zedik/zetik բառը նշանակում է «ճշմարիտ ծագում, օրինավոր ծագում» և արտահայտում է այն իրողությունը, որ գիշերահավասարի օրը տարվա այն եզակի օրն է, երբ Արևը ծագում է Ճշգրիտ արևելքից:
Սա հայոց նունիմաստ Զադիգ/Զադէգ/Զատիկ (Զատել գարունը ձմեռվանից) բառն է, որը Հայոց ազգային կրոնական համակարգում գործածվել է որպես գիշերահավասարի օրը:
Ըստ ավանդության՝ այդ օրն (գիշերահավասարի օրը) արի հայերը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն այդուհետ բույն շինելով Արարատի լեռներին՝ բազմագույն ձվեր ածեց, մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն: Արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռներին երգում-պարում են ու ձվախաղ անում:
Քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց: Տոնի անվանումը Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի մեջ: Նա Աստվածաշնչի թարգմանության մեջ «պասեք» բառի փոխարեն գործածեց հայերեն Զատիկ անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել