vpseeokՆոր Զելանդիայում որսորդական փառատոնի շրջանակներում Զատկի կապակցությամբ սպանել են մոտ 10 հազար ճագար, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 որսորդ:

Կազմակերպիչները պնդում են, որ միջոցառումը, որն անցկացվում է արդեն 25 տարի, օգնում է ֆերմերներին ազատվել վնասատուներից:

Նրանց խոսքով` նախորդ տարիներին կենդանիների իրավունքների պաշտպանները հանդես են եկել ցույցերով, սակայն այս տարի այդպիսի բան չի եղել: Նշվում է, որ սպանված ճագարների մեծ մասը կօգտագործվի որպես պարարտանյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել