Panorama.am-ը գրում է.

Ղրղզստանը և Ուզբեկստանը պայմանավորվել են սահմանային վեճի կարգավորման շուրջ: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունը:

Նշենք, որ երկու երկրների միջև սահմանային իրավիճակը լարվել էր անցած ուրբաթ, այն բանից հետո, երբ ուզբեկական կողմը առաջ էր քաշել շուրջ 40 զինվորականների և ռազմական տեխնիկա դեպի ղրղզա-ուզբեկական սահմանային վիճելի տարածքներ, ինչպես նաև անցակետ էր տեղակայել տարածքով անցնող մայրուղու վրա: Դրան ի պատասխան Բիշքեկը ևս ուժեղացրել էր իր սահմանային վերահսկողությունը:

«Երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև նախօրեին անցկացված բանակցությունների արդյունքում իրավիճակը հաջողվել է կարգավորել: Ուզբեկստանը հետ է քաշել ռազմական տեխնիկան և ավելի վաղ տեղակայված զինուժը ղրղզա-ուզբեկական սահմանի չհամաձայնեցված՝ Ջալալ-Աբադի շրջանի Չալասարտ-Ակսիյան շրջանից»,- նշել է գործակալության զրուցակիցը և հավելել, որ սահմանի հատման համար բացվել է ևս մեկ անցագրային կետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել