Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը: Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակներին:
Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է: Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում: Վիտամինները ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում (այն պայմանով, որ պահելու կամ տեղափոխման ժամանակ այն չենթարկվի հալեցման):
Բրոկկոլիի մեկ գլխիկը (608 գ.) իր մեջ պարունակում է 542 մգ. վիտամին C (օրական պահանջի 90.4%), 618 մգ. վիտամին K(77.2%),382 մգ. ֆոլեաթթու (96%),286 մգ. հեշտ յուրացվող կալցիում (29%),4,4 մգ. երկաթ (25%),128 մգ. մագնիում (32%),491 մգ.ֆոսֆոր (40%),1921 մգ.կալիում (55%):
Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին: Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել