1386656026_alonsoՄյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել մյունխենյան ակումբի ներկայիս և ապագա գլխավոր մարզիչների` Խոսեպ Գվարդիոլայի և Կարլո Անչելոտիի մասին:

«Գվարդիոլան ժամանակից առաջ է: Նա շատ խստապահանջ է իր և թիմի ֆուտբոլիստների նկատմամբ: Բայց հենց դա սովորական է դառնում, հասկանում ես, որ քեզ դուր է գալիս այդպես խաղալ: Գվարդիոլային դուր է գալիս, որ թիմը վերահսկում է խաղի ընթացքը, քանի որ դա հաղթելու ամենալավ նախադրյալն է:

Կարլո Անչելոտին տարբեր եղանակներով է կառուցում իր թիմերի խաղը: Նա հարմարվում է յուրաքանչյուր ակումբում, որտեղ աշխատում է: Այժմ Կարլոն աշխատելու է Գերմանիայում և դա նրա համար խնդիր չէ: Անչելոտին գլխավորել է բարձրակարգ ակումբներ: Նա հիանալի հարաբերություններ է ունեցել ֆուտբոլիստների հետ, իսկ նրա թիմերը հաջողության են հասել»,- Goal-ը մեջբերում է Ալոնսոյի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել