Lurer.com-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում Պալմիրայի բոլոր թաղամասերում, բացի քաղաքի պատմական հատվածից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն, բանակը և աշխարհազորայինները վերսկսել են Պալմիրա վերադառնալու գործընթացը, նրանք քաղաքի կենտրոն են շարժվում հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ սիրիական բանակի զինվորականները պոկել են Պալմիրայի բարձունքում` հին ամրոցի մոտ կախված «Իսլամական պետության» դրոշը: Զինվորականները և աշխարհազորայիններն այրել են ահաբեկչական խմբավորման դրոշը:

Սիրիայի հուշարձանների պահպանության պետական գործակալությունն էլ հույս ունի Պալմիրայում աշխատանքները վերսկսել ապրիլից, երբ քաղաքն ամբողջությամբ կլինի անվտանգ: «Կարծում եմ, որ մենք աշխատանքները կսկսենք ապրիլից, երբ քաղաքը կլինի ամբողջովին անվտանգ: Մասնագետները կտեսնեն, թե ինչպիսի վիճակ է այնտեղ և կգնահատեն ավերածությունները»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդալ-Քարիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել