168.am-ը գրում է.
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի է ունեցել սպանված մուսուլմանի հուղարկավորության զանգվածային արարողությունը, որի վրա հարձակումը, ըստ ոստիկանների, իրականացվել է կրոնական մոտիվներով, հայտնում է korrespondent.net-ը:
Նախօրեին 40-ամյա խանութի սեփականատեր Ասադ Շահը սոցցանցի իր էջում շնորհավորել էր քրիստոնյաների Սուրբ Զատիկը (կաթոլիկներն ու բողոքականները տոնը նշում են մարտի 27-ին), նույն օրը նրան հայտնաբերել էին արդեն դանակի բազմաթիվ հարվածներ ստացած:
Տղամարդն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում:
Ոստիկանությունը հայտնել է, որ սպանությունը կատարելու կասկածով կալանավորվել է 32-ամյա մի մուսուլման:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/26/614177.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



