Գայլի կողմից հոշոտված կինը երեկ սկսել է խոսելYerkir.am-ը գրում է.

Դեռ մարտի 21-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլի կողմից հոշոտված նույն գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանի վիճակը կայուն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ կնոջը վիրահատել են. գրեթե 4 ժամ է տևել վիրահատությունը:

Հունանյանը տեղեկացրեց նաև, որ կինը երեկ սկսել է խոսել  /ոչ լիարժեք է խոսքը, քանի որ շուրթերը նույնպես վնասվել ու վիրահատվել էին/:

«Գիտակցությունը տեղն է, շնչում է  ինքնուրույն»,-ասաց Հունանյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել