Tert.am-ը գրում է.

Տիգրան Կարապետյանի Ժողովրդավարական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:

 

Հարցին՝ առանձի՞ն ընտրացուցակով է մասնակցելու, թե՞ համագործակցելու է որևէ ուժի հետ, Կարապետյանն ասաց, թե այդ մասին խոսելը դեռ վաղ է, հարցը կքննարկվի:

 

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հնարավոր մուտքին քաղաքականություն հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նրա հետ համագործակցեք, հաշվի առնելով ռուսական կողմնորոշումը: Տիգրան Կարապետյանը դժվարացավ պատասխանել:

 

Խոսելով Արա Աբրահամյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին, Աբրահամյանը նշեց. «Քաղաքական գործիչ է, Ռուսաստանի համայնքի ղեկավար է, վատ բան չի ուզի Հայաստանի համար: Մնացածը կերևա, նայած՝ ոնց կընդունի ժողովուրդը: Եթե սկսկի համագործակցել իշխանության հետ, չեմ կարծում, թե ընդունելի լինի մարդկանց կողմից: Իսկ եթե լինի ինքնուրույն, քննադատի իշխանությանը, գուցե կընդունեն: Պիտի ճշտի կողմը լինի: Օլիգարխ ա, բայց վատություն չի արել, չգիտեմ ամեն դեպքում գործարքների մեջ չի մտել, կարա փորձի»:

 

ԺԿ նախագահը նշեց, թե Արա Աբրահամյանի հաջողությունը կախված է լավ թիմ հավաքելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել