Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդ կրակոցից վիրավորված 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
 

«Գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում է: Քննարկվում է բաժանմունք տեղափոխելու հարցը»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:

 

Հիշեցնենք, որ Նորիկ Ալիխանյանը վնասվածք էր ստացել ուսի շրջանում, տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրավորին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել