ԱՄՆ-ում սահմանապահները բռնել են սուզանավ, որում հայտնաբերվել է 5.5 տոննա կոկաինի բեռ։ Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի ափին՝ հայտնում է Independent-ը։
Մաքսային և սահմանային վերահսկողության բյուրոյի աշխատակիցներն այն նկատել էին օդից։ Մինի-սուզանավը սկսել էր խորտակվել՝ չդիմանալով բեռի ծանրությանը։ Թմրավաճառականները կարող էին խմբաքանակի համար մոտ 200 մլն դոլար ստանալ՝ հավելել է թերթը։
Իշխանությունները ձերբակալել են սուզանավում եղած 4 անձանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել