Tert.am-ը գրում է.
Սեյսմոլոգները 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ։ Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
«Սեյսմիկ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով շաբաթ առավոտյան։ Էպիկենտրոնը գտնվել է 129 կմ խորությամբ՝ Կամչատկայի Պետրոպավլովսկից 109 կմ հարավ-արևելք»,- ասել է ծառայության ներկայացուցիչը։
«Զոհեր ու ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել»,- ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/26/earth-5-6/1974532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



