Կադիրովը պատրաստ է պահակ աշխատելYerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին: Կադիրովի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին:

Չեչնիայի նախագահը իր Ինսթագրամում շնորհակալություն է հայտնել Պուտինին և նշել, որ նրա ցանկացած հանձնարարությունն իր համար մեծ ուրախություն է և հսկայական պատասխանատվություն:

"Ես առանց մտածելու կանցնեի հանձնարարության կատարմանը, եթե խոսքն անգամ պահակի հաստիկի մասին լիներ՚"- գրել է Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել