Panorama.am-ը գրում է.

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերևս, ամենատարածված տոնն է:  Այն նշանավորվում է նաև  է Մեծ պահքի ավարտով:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ այդ օրերին առողջական  խնդիրներից, սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պատրաստման անվտանգության կանոններին։  Դրանք են.

 Ձուկը  մաքրել  և լվանալ հոսող խմելու ջրով: Հում ձուկը և միսը մշակելիս օգտագործել խոհանոցային առանձին պարագաներ՝ կտրտման տախտակ, դանակ։ Օգտագործելուց հետո դրանք պետք է լվանալ տաք օճառաջրով, պարզաջրել և վերջում ողողել եռացած ջրով:
 Խոհանոցային առանձին պարագաներ օգտագործել նաև եփված և հում սննդամթեքը կտրտելիս, սառնարանում դրանք պահպանել առանձին տարաներում:
 Կանաչեղենը մաքրել և մոտ 10 րոպե  լվանալ խմելու հոսող ջրով:
 Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով  և տաք ջրով սնունդ պատրաստելուց առաջ  և պատրաստելու ընթացքում պարբերարար,  հատկապես` հում մթերքը մշակելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ: 
 Մթերքը ենթարկել պատշաճ ջերմային մշակման:
 Մթերքը պահել ճիշտ ջերմաստիճանում: Եփած մթերքը պետք է պահել սառնարանային  պայմաններում՝ +2-+6 0C. եփած ձուկը ` 24- 48 ժամ, եփած միսը՝ 24-36 ժամ, եփած ձուն՝ 24 ժամ, եփած բրինձը՝ 12 ժամ, բանջարեղենային աղցանները՝  18 ժամ։ 
 Ներկել պետք է  չվնասված, ամբողջական կեղևով ձուն:  Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել