«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր «Արքայաձոր» ռեստորանում ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը որոշել Է հանդիսավորությամբ նշել հոր՝ «Ուրարտու» արտադրական միավորման կամ Երևանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ռազմիկ Դարբինյանի ծննդյան 80-ամյակը։ 100-ից ավելի հյուրեր են ներկա լինելու։ Մենք տեղեկացանք, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունն անգամ պատվոգիր է նախատեսում նրան շնորհել՝ երկարամյա վաստակի համար»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել