Tert.am–ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, ում արտաքնապես նման լինելը հաճելի կլինի իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների համար:
Սակայն Քլիֆ անունով երիտասարդը, ով բնակվում է Նյու Յորքում, վերջերս իր հին լուսանկարները փորփրելիս հայտնաբերել է դպրոցական տարիներին արված մի լուսանկար, որում ինքը 13 տարեկան է ու ապշելու աստիճան նման է հոլիվուդյան աստղին:
Չնայած, որ Քլիֆն արական սեռի ներկայացուցիչ է, այնուհանդերձ՝ նրա ու տաղանդաշատ գեղեցկուհու դիմագծերի ճշգրիտ նմանությունն ուղղակի ապշեցուցիչ է:
Քլիֆի ընկերուհին, տեսնելով լուսանկարը, որոշել է տպավորիչ կոլաժ պատրաստել Պորտմանի նկարի հետ ու ստացված արդյունքը վերբեռնել Reddit սոցկայքում: Զարմանալի չէ, որ 13-ամյա տղայի ու Պորտմանի լուսանկարը հետաքրքրության մեծ ալիք է բարձրացրել օգտատերերի շրջանում` դիտվելով ավելի քան 1.8 մլն անգամ։









