Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով:

Ձեզ եմ ներկայացնում 2 կոկտեյլի բաղադրատոմս, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը:

Բաղադրատոմս 1

Անանուխով և կիտրոնով թեթև կոկտեյլը օրվա սկզբին կառույգացնի, էներգիա կհաղորդի և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրներից:

  • Կիվի-1 հատ,
  • Կիտրոն – 2 կտոր,
  • Անանուխ – 7 ճյուղ ,
  • Մաղադանոս – 7 ճյուղ ,
  • Ջուր – 100 մլ :
  • Մեղր – ըստ ճաշակի և ցանկության:

Կիվին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել: Լցնել բլենդերի մեջ: Կիվիին ավելացնել կիտրոն, կանաչի և ջուր, լավ խառնել: Միանգամից օգտագործել պատրաստելուց հետո:

 

Բաղադրատոմս 2

Էկզոտիկ մրգերի սիրահարների ճաշակով կլինի արքայախնձորով և թուրինջով կոկտեյլը: Այս մթերքները դդմի սերմերի հետ ճարպերն այրելու գործում լավագույններից է:

  • Թուրինջ – ¼ հատ,
  • Կեֆիր – 250 մլ ,
  • Դդմի սերմեր – 30 գ.,
  • Կոկոսի յուղ – 30 մլ

Թուրինջը և արքայախնձորը մաքրել, ոչ մեծ կտորների կտրատել և լցնել բլենդերի մեջ: Մրգերին ավելացնել կեֆիր, սերմեր և կոկոսի յուղ, խառնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել