Շտապ օգնության ուղղաթիռը վթարվել է Իրանի հրավում, հաղորդում է РИА Новости-ն:
Իրանական «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ` ուղղաթիռում գտնվող բոլոր 10 ուղևորները զոհվել են: Նրանց թվում էին անձնակազմի 6 անդամները, բուժակը և երեք հիվանդները:
Ինչպես հաղորդել է Ֆարս նահանգի վարչակազմի ճգնաժամային կենտրոնի գլխավոր տնօրենը` միջադեպը տեղի է ունեցել երևանի ժամանակով 20:00-ին:
Ուղղաթիռն ուղևորվում էր Շիրազ քաղաք, սակայն կործանվել է ժամանման վայրից մոտ 20 կմ հեռավորությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/26/iran-helicopter/1974437
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել