Araratnews.am-ը գրում է.
Քալիֆորնիայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ոտքից գլուխ ոսկեգույն ներկով պատված վարորդի: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The New York Daily News-ը:
Իրավապահները 21-ամյա Դամայ Քուքին սկսել են հետեւել այն բանից հետո, երբ նա բախվել է երեք ավտոմեքենայի եւ փախուստի դիմել դեպքի վայրից: Ոստիկանների խոսքով, երիտասարդը թմրանյութերի ազդեցության տակ է եղել:
Քուքը ոստիկաններին պատմել է, որ լուսանկարահանումների էր գնում: Բարեբախտաբար, երիտասարդի պատճառով տեղի ունեցած վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել