Armsport.am-ը գրում է.Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կիսվեց կարծիքով, ինչպես նաև պատասխանեց հնչած հարցերին.
- Ինչպիսի՞ն ստացվեց հանդիպումը:
- Մեկնարկում մի փոքր կաշկանդվածություն կար: Երկրորդ խաղակեսում ավելի լավ, հարձակվողական ֆուտբոլ խաղացինք: Երկրորդ կեսում ավելի շատ պահեր ստեղծեցինք:
- Նորեկներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները:
- Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը տպավորեցին: Կարծում եմ՝ իրենք հիմնական կազմի խաղացողներ են:
- Դավիթ Արշակյանը խաղալու հնարավորություն չստացավ...
- Ղադիմյանն ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է: Որոշեցինք իրեն հնարավորություն տալ, իսկ Արշակյանին դեռ հնարավորություն կտանք, դեռ ժամանակ ունենք:
- Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ միջամտելու է հավաքականին, կազմի ընտրությանը. ի՞նչ կասեք այս մասով:
- Ես կազմը չեմ որոշում, նայում եմ այն տղաներին, ովքեր այսօր պատրաստ են, իմ տեսադաշտում են: Լիազորությունների հարցում ես և ֆեդերացիայի նախագահը ընդհանուր ենք: Կազմի, մարտավարության ընտրությունը կատարում է միայն գլխավոր մարզիչը:
- Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ Դուք ցանկացել եք 3 չհրավիրված ֆուտբոլիստներին էլ տեսնել հավաքականում. ի՞նչ կասեք այդ մասին:
- Դեռ ժամանակ ունենք, եկեք չշտապենք: Փորձարկումների մեջ ենք, եկեք այդ հարցերին մի քիչ հեռվից նայենք. թողեք աշխատենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



