Armsport.am-ը գրում է.
Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստան - Բելառուս՝ 0:0:
90+3.Լարված րոպեներ են:
90+1.Տիգրան Բարսեղյանի սուր փոխանցումից հետո ոչ-ոք չկարողացավ գնդակն ուղարկել դարպասը:
90.Բարսեղյանը կենտրոնով հարված կատարեց. բելառուս դարպասապահը տեղում էր:
87.Հայ խաղացողները մեծածավալ գրոհներ են կազմակերպում:
85.Անկյունայինի փոխանցումից հետո Հարոյանը գլխով շեղ հարվածեց:
84.Տիգրան Բարսեղյանն ակտիվորեն է մտել խաղի մեջ:
80.Բելառուսների կազմում Ռենան Բերասանին փոխարինեց Միխայիլ Յանուշը: Փոխարինում նաև մեր հավաքականում Էդգար Մանուչարյան՝ դուրս, Տիգրան Բարսեղյան՝ մուտք:
79.Խառնաշփոթ իրավիճակ էր բելառուսների դարպասային հրապարակում. մոտ տարածությունից հարվածից հետո դարպասապահը գնդակը դուրս հանեց անկյունային:
78.Հրայր Մկոյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Հովհաննես Համբարձումյանը:
74.«ՖԱՖ»-ի ֆան-սեկտորից երկրպագուն ճայտրուկով խաղադաշտ ներխուժեց, ինչը խաղի ընդմիջման պատճառ դարձավ: Ոստիկանները մարզադաշտից դուրս բերեցին երկրպագուին:
.jpg)
70.Անդոնյանը սահընկումով փակեց Կորնիլենկոյի հարվածը:
67.Երկրորդ փոխարինումն է կատարում Վարուժան Սուքիասյանը. Մարկոս Պիզելիի փոխարեն խաղադաշտ մտավ Գեղամ Ղադիմյան:
66.Եզրային գծի մոտ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ Իգոր Շիտաուն:
63.Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Սարկիսովը հանդիպումը կշարունակի Արաս Օզբիլիսի փոխարեն:
62.Կրկնակի փոխարինում հյուրերի կազմում Տիմոֆեյ Կոլաչով, Սերգեյ Կրավեց՝ դուրս, Սերգեյ Կիսլյակ և Մաքսիմ Վալաձկո՝ մուտք:
61.Հյուրերի պաշտպանության գծում կոպիտ սխալից հետո Մխիթարյանը քիչ էր մնում մեն-մենակ դուրս գար դարպասապահի դեմ, սակայն բելառուսները չեզոքացրին վտանգը:
56.Հիանալի գրոհ էին կազմակերպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձախ եզրում Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկոսը գնդակը հասցեագրեց ավելի նպաստավոր դիրքում գտնվող Օզբիլիսին, ում հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
53.Ընթացիկ րոպեներին հիմնականում հանգստություն է նկատվում երկու կողմերի գործողություններում:
49.Հարոյանի սխալից հետո Կորնիլենկոն նպաստավոր դիրք դուրս եկավ, սակայն այնուհետև սայթաքեց՝ գնդակն իրենից առաջ թողնելով::
48.Երկրորդ խաղակեսի մեկնարկում հայ ֆուտբոլիստներն ավելի շատ են գնդակով:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:
Ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ի կողմից նվեր է ստանում. «Toyota Prado» ավտոմեքենան Բերեզովսկուն նվիրում է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Տարոն Մարգարյանի հրամանով Ռոմանը պարգևատրվում է քաղաքապետի անվան ոսկե մեդալով:
Վերջ. 1-ին խաղակեսն ավարտվեց՝ 0:0:
45.Առաջին խաղակեսին ավելացվեց 1 րոպե:
43.Տուգանաինից Մարկոսի հուժկու հարվածից հետո Ֆիլիպենկոն դեմքին ցավո հարված ստացավ: Բժիշկները օգնություն ցուցաբերեցին Բելառուսի ընտրանու 21 համարին:
42.Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը կանոնների խախտմամբ կասեցնելու համար դեղին քարտ ստացավ Դրագունը:
39.Առաջին խաղակեսի վերջնամասում համեմատաբար բաց ֆուտբոլ է ընթանում:
36.Անկյունայինից փոխանցումից հետո դարպասապահը հեռացրեց գնդակը, իսկ Արասի՝ հեռու տարածությունից հարվածը շեղ ստացվեց:
35.Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում ստացավ Մանուչարյանի կրկնկով փոխանցումը, շրջվեց և հարվածեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:
34.Վտանգավոր իրավիճակ էր. մոտ տարածությունում բելառուս ուտբոլիստի հարվածից հետո Բեգլարյանը կարողացավ ետ մղել գնդակը:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ:
29.Բելառուսների կոմբինացիոն գրոհ էին կազմակերպե, վերջում աջ եզրում գլխով դեպի կենտրոն փոխանցումից հետո Արսեն Բեգլարյանն առաջինը հասավ գնդակին:
28.Մարկոս Պիզելին մոտ 25-27 մետրից բարձր հարված կատարեց:
26.Գոռ Մալաքյանը հաջողությամբ ձերբազատվեց 2 ֆուտբոլիստներից և հարված կատարեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:
21.Հայ ֆուտբոլիստները հիմնականում ձգտում են ապավինել կոմբինացիոն գործողությունների:
19.Էդգար Մանուչարյանն աջ եզրում հիանալի անցումից հետո փոխանցեց կենտրոն, ուր պաշտպանը սահընկումով գնդակը փոխանցեց դարպասապահին: Հարձակման կրակագծում էր հայտնվել Հարոյանը:
18.Արաս Օզբիլիսը հաշվենկատ փոխանցմամբ նկատեց աջ եզրով արագացում կատարող Մկոյանին, ով չկարողացավ կասեցնել գնդակը:
15.Բարձրից փոխանցումից հետո Դրագունը գլխով բարձր հարված կատարեց:
14.Բելառուսները 2 անգամ անկյունայինի հնարավորություն ստացան. 2-րդի ընթացքում բարձրից փոխանցում հետևեց, որից հետո վտանգավոր հարված եղավ. Բեգլարյանը գեղեցիկ ցատկով կրկին գնդակը դուրս բերեց անկյունային:
12.Հավաքականները երկուստեք ակտիվությամբ են գործում:
10.Լևոն Հայրապետյանը ձախ եզրում անցումից հետո փոխանցեց կենտրոն. գնդակը քիչ էր մնում հասներ Մանուչարյանին, սակայն պաշտպանն այն դուրս բերեց անկյունային:
8.Ռոման Բերեզովսկին ծափողջյունների ներքո փոխարինվեց. լեգենդար դարպասապահի փոխարեն հանդիպումը կշարունակի Արսեն Բեգլարյանը: Հանդիսականները հոտընկայս ճանապարհեցին Բերեզովսկուն:
.jpg)
5.Բալանովիչը ձախ եզրում նպաստավոր դիրք դուրս գալուց հետո բարձր հարված կատարեց:
2.Կորնիլենկոն տուգանայինի մատույցներից ընկնելով հարված կատարեց. Բերեզովսկին որսաց գնդակը:
1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին հյուրերը:
18:50.Այժմ արևոտ եղանակ է՝ չնայած, որ մոտ կես ժամ առաջ անձրև էր տեղում:
18:40.Ընտրանիների խաղացողներն ավարտեցին նախավարժանքը և վերադարձան հանդերձարաններ:
18:22.Ֆուտբոլիստները դուրս եկան նախավարժանքի:
_________________________________________________________________________________
Հայաստան - Բելառուս
ընկերական հանդիպում
«Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 19:00
|
N |
ՀԱՅԱՍՏԱՆ |
N |
ԲԵԼԱՌՈՒՍ |
|
1 |
Ռոման ԲԵՐԵԶՈՎՍԿԻ |
12 |
Սերգեյ ՉԵՐՆԻԿ |
|
3 |
Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ |
4 |
Իգոր ՇԻՏԱՈՒ |
|
15 |
Հրայր ՄԿՈՅԱՆ |
21 |
Եգոր ՖԻԼԻՊԵՆԿՈ |
|
5 |
Գաել ԱՆԴՈՆՅԱՆ |
16 |
Սերգեյ ԲԱԼԱՆՈՎԻՉ |
|
20 |
Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
5 |
Դենիս ՊՈԼԻԱԿՈՎ |
|
21 |
Դավիթ ՄԱՆՈՅԱՆ |
20 |
Միխայիլ ՍԻՎԱԿՈՎ |
|
18 |
Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ |
23 |
Տիմոֆեյ ԿԱԼԱՉՈՎ |
|
9 |
Գոռ ՄԱԼԱՔՅԱՆ |
2 |
Ստանիսլավ ԴՐԱԳՈՒՆ (ա) |
|
23 |
Արաս ՕԶԲԻԼԻՍ |
14 |
Սերգեյ ԿՐԱՎԵՑ |
|
8 |
Մարկոս ՊԻԶԵԼԻ |
10 |
Ռենան ԲՐԵՍԱՆ |
|
22 |
Էդգար ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ |
8 |
Սերգեյ ԿՈՐՆԻԼԵՆԿՈ |
|
N |
Պահեստայիններ |
N |
Պահեստայիններ |
|
16 |
Գևորգ ՊՐԱԶՅԱՆ |
22 |
Անդրեյ ԽԱՐԲՈՒՆՈՎ |
|
12 |
Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
1 |
Անդրեյ ԿԼԻՄՈՎԻՉ |
|
1 |
Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ |
6 |
Սերգեյ ՊԱԼԻՏՍԵՎԻՉ |
|
4 |
Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ |
7 |
Ռոման ԲԵԳՈՒՆՈՎ |
|
10 |
Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ |
13 |
Մաքսիմ ՎԱԼԱՁԿՈ |
|
11 |
Արթուր ՍԱՐԿԻՍՈՎ |
15 |
Սերգեյ ԿԻՍԼՅԱԿ |
|
6 |
Բենիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
18 |
Իվան ՄԱԵՎՍԿԻ |
|
24 |
Գեղամ ՂԱԴԻՄՅԱՆ |
17 |
Միխայիլ ՅԱՆՈՒՇ |
|
13 |
Դավիթ ԱՐՇԱԿՅԱՆ |
19 |
- |
|
14 |
Սերգեյ ԱՎԱԳԻՄՅԱՆ |
18 |
- |
|
17 |
Արտակ ԵԴԻԳԱՐՅԱՆ |
10 |
- |
|
19 |
Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
22 |
- |
|
7 |
Զավեն ԲԱԴՈՅԱՆ |
- |
- |
|
25 |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ |
- |
- |
|
Գլխ. մարզիչ |
Գլխ. մարզիչ |
||
|
Վարուժան ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Ալեքսանդր ԽԱՑԿԵՎԻՉ |



