CeUmU8VXEAAkZVCAraratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ժամանակավոր շոկոլադե փաբ է բացվել, հաղորդում է The Mirror-ը:

Ինչպես նշվում է` բարում գարեջուրը լցնում են ուտելի բաժակների մեջ:

Լոնդոնյան փաբը ստացել է If Carlsberg Did Chocolate Bars («Եթե Carlsberg-ը շոկոլադե կոնֆետներ արտադրեր») անվանումը:

Ինչպես ասել են գարեջուր արտադրող Carlsberg ընկերությունից` այս քայլով նախաձեռնողները ցանկացել են ուրախացնել բրիտանացիներին, ովքեր գարեջուր և շոկոլադ շատ են սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել