Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը հավաքականի կազմից դուրս թողնել «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Իմ տվյալներով՝ Յուրան ամբողջ ջանքերը չէր գործադրում հավաքականի մասնակցությամբ խաղերում, իսկ դրանում ելույթ ունենալը մեծ պատասխանատվություն է: Եթե ժամանում ես հավաքական ու ցույց չես տալիս ունակություններիդ հարյուր տոկոսը, ապա, իհարկե, ղեկավարությունը կարող է որոշում կայացնել, այդ թվում շատ խիստ, ինչպես այս դեպքում:
Նշանակում է կար պատճառ: Այստեղ քննարկելու ոչինչ չկա: Դա Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է որոշի ում հրավիրի, իսկ ում՝ ոչ: Այժմ ամեն ինչ կախված է Յուրայից: Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա դա պետք է ապացուցի դաշտում: Ինչպես ասել եմ, նրա մեջ ուժեղ մոտիվացիա չէի զգում, որը կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Հենց այդ պատճառով էլ որոշել ենք նրան վարձավճարով ուղարկել ՄԼՍ»,- Ալենիչևի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/25/yura/1974041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



