Երկրպագուները, «Նեմե՛ց, հեռացի՛ր» վանկարկելով, ժամանեցին մարզադաշտYerkir.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ:

Հանդիպմանն ընդառաջ`  «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-շարժումը միասնական երթով Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի «Հանրապետական» մարզադաշտ:

 ՖԱՖ անդամները մարզադաշտ ժամանեցին հայրենասիրական երգերով  եւ  «Նեմե՛ց, հեռացի՛ր» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ ՖԱՖ-ը 3 պահանջ էր առաջ քաշել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջ, պահանջում է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել