Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր չէ լքել ակումբը: Ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը դժգոհ է 23-ամյա իսպանացու խաղից:
Հիշեցնենք, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը». վերջինս պատրաստ է ֆուտբոլիստի համար 30 միլիոն եվրո վճարել:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=85959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել