Panorama.am-ը գրում է.
Այս պահին Երևանի կենտրոնում, մասնավորապես, Կոնդ թաղամասում խոշոր հրդեհ է, որից ելնող ծուխը տեսանելի է Սարյան փողոցում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ ահազանգն ստացել են և կանչը հրշեջների կողմից սպասարկվում է:
14:05 ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին: Ըստ նախնական տվյալների, այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2016/03/25/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0/1551558
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



