«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին կեղծ ահազանգի գործով կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մարտի 24-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե իբր ինքնաթիռներից մեկում ռումբ կա տեղադրված և Ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցները շատապում են «Զվարթնոց» օդանավակայան: Մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



