Նոր Հայաստանի կողմից կազմակերպված երեկվա պիկետը Մաշտոցի պուրակի դիմաց մի քանի հարցերի շուրջ մտորելու տեղիք է տալիս: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի կազմակերպված ակցիայի մասնակիցներից շատերը բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ակնհայտ է , որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մեղմ ասած չեն կիսում իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը, ունեն բազմաթիվ դժգոհություններ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նոր Հայաստան շարժումը համարվում է ընդիմադիր կառույց: Անգամ այս պայմաններում ուշադրություն դրաձրեք, որ նրանց ակցիային (բավականին ակտուալ թեմայով) մասնակցում էին մի քանի մարդ, որոնց 99 %-ը շարժման անդամներն էին: Մինչ այդ Նոր Հայաստանը ամիսներ շարունակ անցկացնում էր նստացույց, երթ հանրահավաք.... քանի՞ մարդ է համախմբել նրանց կողմից անցկացվող միջոցառումները: 100-ից ոչ շատ, դա էլ լավագույն դեպքում: Եթե Սալի խանութների ցանցը հայտարարի 60% զեղչ, ապա նրանց խանութներն ավելի մարդաշատ կլինեն, քան երկու ամիսը մեկ անգամ տեղի ունեցող նոր հայաստանյան հեղափոխությունները:

Ուստի գործ ունենք ընդիմադիր ռոմանտիկ տրամադրություններ հաղորդող, տեսական թեզերով կառուցված ելույթների ու միջոցառումների հետ: Նոր Հայաստանի միակ «օգուտը» երեկվա ակցիայից փաստորեն, մի քիչ վնասված գլխով կնոջ լուսանկարն էր, որ ակտիվ տարածում էին բազմապիսի մեկնաբանություններով: Այսինքն միակ բանը որ անում են, կիսափիրային ինչ որ համացանցային ակցիաներն են: Այս ամենը խոսում է չկայացած և որպես ընդիմադիր ուժ՝ հանրությանն ընդհանրապես չհետաքրքրող, քաղաքական ռոմանտիկ ամբիցիաներ բավարարող անհասկանալի կառույցի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել