Նոր մանրամասներ Գյումրու բժշկական կենտրոններից մեկի՝ ծեծի ենթարկված տնօրենի մասինYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը:

Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը հաղորդագրություն է տարածել Ասատրյանի առողջական վիճակի մասին, որում մասնավորապես ասվում է. Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա:

Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն,գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյաին առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել