Panorama.am-ը գրում է.
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը Սուրբ Հարությյան տոնին ընդառաջ, երբ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, խորհուրդներ է տալիս սպառողներին:
ՀԿ-ն վկայակոչելով ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը, փաստում է.
«Չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն)»:
ՀԿ-ի մասնագետները շեշտում են, որ մակնշման մեջ պետք է տեսանելի լինի հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



