Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հրաժարվել է բացահայտել, թե ինչ է եղել այն ճամպրուկի մեջ, որը նա իր հետ Մոսկվա է բերել, հայտնում է lenta.ru-ն։

«Դա գաղտնիք է: Այդ մասին գիտենք միայն ես ու նախագահ Վլադիմիր Պուտինը»,-պատասխանել է Քերին հետաքրքրասեր լրագրողներին:

Իսկ ինչ վերաբերում է կիթառին, ապա պետքարտուղարը մանրամասնել է, որ այն իրենն է: Քերիի խոսքով՝ ինքը մեծ սեր է տածում երաժշտության նկատմամբ ու ցանկացած հարմար պահի պարապում է կիթառով:

«Իրականում ես հետս ամենուր տանում եմ կիթառս ու առաջին իսկ հնարավորության դեպքում պարապում եմ»,-պատմել է պաշտոնյան` հավելելով, որ երաժշտական գործիքի հանդեպ սերը ծագել է դեռևս դպրոցական տարիներից:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Քերիի հետ հանդիպումից առաջ Պուտինը կատակել էր «խորհրդավոր» ճամպրուկի թեմայի շուրջ։ Պուտինը «ենթադրել» էր, որ «ճամպրուկի մեջ փողեր են` առանցքային հարցերի շուրջ Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել