««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ 2016 թվականի մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի ընտանիքը դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել է տրամադրել Բուրաստան Շիրխանյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։ Ի պատասխան Վահան Շիրխանյանի ընտանիքի դիմումի՝ գրություն է ստացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ: Առաքելյանից՝ տխուր բովանդակությամբ, թե «Տեխնիկական խոտանի պատճառով Ձեր կողմից հայցվող տեսագրությունը չի պահպանվել»։


Այս պատասխանը ենթադրել է տալիս, որ, այնուամենայնիվ ինչ-որ բան այս պատմության մեջ այն չէ, և գուցե Բուրաստան Շիրխանյանին միտումնավոր են վթարի ենթարկել։ Ում է փրկում Երևանի քաղաքապետարանը և ինչ նպատակով, դժվար է ասել։


Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»–ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնոլթյաև հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց պարզել, թե ինչ խոտան է առաջացել, և ինչո՞ւ են մերժել Վահան Շիրխանյանի ընտանիքին տրամադրել տեղի ունեցած վթարի տեսագրությունը։ Գևորգյանը զավեշտալի պատասխան տվեց. «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը նման հարցով չեն դիմել»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել