Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ բանակը պետք է պատրաստ լինի հարված հասցնելու Սեուլի կառավարական շենքերին, երբ լինի գրոհելու հրամանը: Այս մասին գրում է «Ռենհափ»-ը:

Հրետանային միավորումները զննելիս Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ պետք է պատրաստվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում կառավարական շենքերի «անողոք» ոչնչացմանը:

Նա նշել է, որ զինվորները պետք է «լինեն մարտական ոգով լի» և գտնվեն մարտական բարձր պատրաստականության վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել