Tert.am–ը գրում է.

Երբևէ հետաքրքրվել եք, թե  ինչ է նշանակում iPhone-ի «i» տառը, որն առկա է Apple ընկերության արտադրանքների ` iPhone-ի, iPad-ի և  iPod-ի սկզբում, գրում է uk.businessinsider.com-ը:

1998թ «i»  տառի նշանակությանն է անդրադարձել Սթիվ Ջոբսը, երբ ներկայացնում էր առաջին «i» արտադրանքը` iMac-ը:

Ջոբսն «i» տառի նշանակությունը բացատրեց, որպես Macintosh-ի պարզությամբ և ինտերնետից արագ օգտվելու հնարավորությամբ սարք, որը պահանջում էին հաճախորդները:

Apple ընկերությունն ընդլայնեց տառի բացատրությունը՝ նշելով, որ այն բացի ինտերնետից, նաև նշանակում է ` անհատական, հրահանգել, տեղեկացնել և ոգեշնչել (individual, instruct, inform, inspire):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել