Tert.am–ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում կրքերը թեժանում են։ Այդ մասին է վկայում Հանրապետական կուսակցության 2 թեկնածուների` Դոնալդ Թրամփի ու Թեդ Քրուզի միջև լուրջ վիճաբանությունը, որի ժամանակ Թրամփը սպառնացել է սկանդալային բացահայտումներ անել իր մրցակցի կնոջ վերաբերյալ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Թրամփը նման սպառնալիքով է հանդես եկել այն բանից հետո, երբ Քրուզի աջակիցները տարածել էին նախկին մոդել Մելանյա Թրամփի մերկ լուսանկարը` հետևյալ գրառմամբ. «Ծանոթացե՛ք, Մելանյա Թրամփ` ձեր հաջորդ առաջին տիկինը: Բայց դուք նաև կարող եք քվեարկել Թեդ Քրուզի օգտին»։
Էքսցենտրիկ միլիարդատերը շտապել է պաշտպանել կնոջը` Twitter-ում գրելով, որ տվյալ լուսանկարն արվել է 2000 թ.` GQ ամսագրի համար:
«Ստախոս Թեդ Քրուզն օգտագործել է Մելանյայի` 2000թ. GQ-ի համար արված լուսանկարը: Զգուշացի՛ր ստախոս Թեդ, ես կարող եմ գաղտնիքներ բացահայտել նաև քո կնոջ մասին»,-գրել է Թրամփը:





