ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կատակներով են փոխանակվել` ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի քեյսի պարունակության վերաբերյալ, որով նա Մոսկվա է ժամանել, գրում է RIA Novosti-ն:
«Այսօր, երբ ես տեսա` ինչպես եք իջնում ինքնաթիռից և տանում ձեր իրերը, ես մի փոքր տխրեցի: Մի կողմից շատ դեմոկրատիկ է, մյուս կողմից` երևում է ԱՄՆ-ում արդեն ոչ ոք չկա, որպեսզի օգնի պետքարտուղարին տանել ճամպրուկը: Բայց կարծես տնտեսության հետ ամեն ինչ լավ է, մեծ կրճատումներ չկան: Մտածեցի, գուցե, այդ քեյսում այնպիսի մի բան է, որը դուք չեք կարող ոչ ոքի վստահել, ինչ-որ արժեքավոր բան: Երևում է` մեզ եք գումար բերել գլխավոր հարցերի շուրջ սակարկելու համար»,- կատակել է Պուտինը:
«Պարոն նախագահ, շնորհակալություն: Երբ մենք հնարավորություն կունենանք երես առ երես խոսելու, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ կա իմ պորտֆելում: Ես կարծում եմ` դա ձեզ կզարմացնի: Դա հաճելի անակնկալ կլինի»,- ասել է Քերին:



