Ուշադրության 3 գույնը. Ինչպե՞ս հաղթահարել անուշադրության սովորույթըNewmag.am-ը գրում է.

Երևի չկա մարդ, որը չի տառաապել անուշադրությունից. կորցրել է փաստաթուղթ, տան դռան մոտ է հայտնվել գրասենյակի բանալիով, ներկայիս ընկերուհուն կոչել է նախկին կնոջ անունով: Բայց և այնպես, մենք շարունակում ենք մեքենայի ղեկին գրել sms, խորհրդակցության ժամանակ ստուգում ենք էլեկտրոնային փոստը, սիրելի սերիալի ժամանակ էլ մարմնամարզություն ենք անում՝ ուրախանալով, որ ժամանակ շահեցինք: Մենք զարգացնում ենք թայմ-մենեջերի ունակությունները, խմում ենք բիոհավելումներ, որպեսզի հասցնենք ավելի շատ բան ու ըմբռնենք ավելի շատ:

Մինչդեռ, առաջին հերթին պետք է հասկանալ, ինչպես է աշխատում ուշադրությունը, ու սովորենք այն կենտրոնացնել:

Այս մասին իր գրքում ընթեցողին համոզում է Դենիել Գոուլմանը(«Focus: The Hidden Driver of Excellence »): Նա գրում է, որ ուշադրությունը բազմաբնույթ երևույթ  է: Գոուլմանն առանձնացնում է կենտրոնանանալու երեք տեսակ՝ ներքին (inner), էմպատիկ (other) և արտաքին (outer):

  • Ներքին ֆոկուսը նշանակում է  գիտակցում և ներքին ձայնը լսելու ունակություն: Այն օգնում է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները, կազմել նպատակներ և ձևավորել անձնական կարծիք: Այն կարգավորվում է կոգնիտիվ ինքնահսկողությամբ:
  • Երկրորդ՝ էմպատիկ տիպի ֆոկուսը կախված է զգացմունքային ինտելեկտից (EQ)` մարդկանց ընկալելու, նրանց զգացմունքները, շարժառիթներն ու մտադրությունները հասկանալու ունակությունից: Այդ տեսակ ուշադրությունը օգնում է կառուցել արդյունավետ համագործակցություն:
  • Եվ վերջապես, արտաքին ուշադրությունը անհրաժեշտություն է, որպեսզի կարողանալ հասկանալ պատճառահետևանքային կապը, տեսնել իրավիճակը ամբողջական պատկերով և կարողանալ կանխատեսել:

Ըստ Գոուլմանի հատկապես վտանագվոր են ամենահաս տեխնոլոգիաները: Մենք ավելի հաճախ շփվում ենք գաջեթների, քան կենդանի մարդկանց հետ, և այդ սովորույթը լի է լուրջ վտանգներով: Բարդ կոգնիտիվ  ֆունկցիաների (այդ թվում՝ ուշադրությունը կենտրոնացնելու, զգացմունքները ցուցադրելու, էմպատիա ցուցաբերելու) համար պատասխանատու է ուղեղի պրեֆրոնտալ կեղևը:Այն ձևավորվոում է պատանեկան տարիքի վերջում: Այդ հատվածի ֆունկցիոնալությունը ակտիվ պահելու համար անհրաժեշտ է  կարդալ գրքեր, լսել դասախոսություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել