Այսօր Մաշտոցի պուրակի դիմաց «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրել էր ակցիա, ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի: Ակցիայի ժամանակ Ոստիկանության կենտրոնական բաժին բերման են ենթարկվել 14 անձ:
Ինչպես տեղեկանում ենք, բերման ենթարկվածների մեջ է եղել նաև զինված խմբավորման գործով վերջերս կալանավորված և ազատ արձակված Սյուզի Գևորգյանը:
Սյուզի Գևորգյանի կալանավորման թեման բավականին ակտիվ քննարկվում էր հանրային որոշ շերտերի կողմից: Բայց ինչպես տեսնում ենք, Սյուզին սիրում է սկանդալային թեմաների կիզակետում լինել, էքստրիմի սիրահար է:
Այս աղջիկը դեռ մի թեմայից լիարժոք դուրս չեկած, ինքն իրեն ներքաշում է ուրիշ թեմաների մեջ:
Այնպիսի տպավորություն է կարծես Սյուզին նպատակաուղղված գնում է ձերբակալվելու: Այստեղ արդեն թեման, ակցիայի նպատակն այնքան կարևոր չեն, որքան ձերբակալման հավանականության մասնաբաժինը: Սյուզին, կարծես արկածներ է փնտրում ամենուրեք: