Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
Պատրաստման եղանակ
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և 75 գր շաքարավազի հետ հարում` մինչև զանգվածը պնդանա։

- Դեղնուցները շաքարավազի մյուս կեսի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։

- Դեղնուցային և սպիտակուցային զանգվածները միացնում ենք իրար։ Ալյուրը մաղում ենք և զգուշորեն ավելացնում խմորին։ Խմորը պետք է օդեղեն ստացվի։

- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և յուղաթղթով պատված տապակի մեջ . 12-14 սմ երկարությամբ և մոտ 2 սմ լայնությամբ թխվածքաբլիթներ ենք ձևավորում։ Վրան առատորեն շաքարի փոշի ենք ցանում (մաղի օգնությամբ)։ Յուղաթղթի վրայից փոշու մնացորդները վրձնով հանում ենք, որպեսզի թխվելու ընթացքում այն չվառվի։

- Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, տապակը տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 10 րոպե թխում ենք` առանց դուռը բացելու։ Այնուհետև տապակը հանում ենք, ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 180 աստիճան և ևս 5 րոպե թխում ենք։
Թխվածքաբլիթը տապակի վրայից հանում ենք, թողնում ենք սառչի, ապա մատուցում:
Այժմ, արդեն ինքներս կարող ենք Տիրամիսուի համար սավոյարդի պատրաստել։ Այս թխվածքաբլիթը կարող ենք մատուցել նաև թեյի կամ սուրճի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9-%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



