168.am-ը գրում է.
Թուրքիայի Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ ռազմական օպերացիայի ժամանակ 5 թուրք զինվոր է սպանվել, հայտնում է Hürriyyеt-ը:
Տեղեկությունների համաձայն՝ ևս 9 զինծառայող վնասվածքներ է ստացել:
Բացի այդ՝ Շըրնաք նահանգում վիրավորվել է ևս 7 թուրք զինծառայող: Հաղորդվում է, որ PKK-ի զինյալները պայթուցիկ սարք են գործի դրել: Վիրավորներին տեղափոխել են հոսպիտալ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրանցից միայն երկուսի կյանքը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/24/613576.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



