Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրը հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյան է, ով զրույցի ընթացքում խոսել է «Ֆուլ Հաուսի» զարգացումներից և ոչ միայն:
-Ողջույն, ողջույն
- Ինչպե՞ս ես
- Շատ լավ, տեսնում եմ` տրամադրությունը շատ բարձր է քո: Ես մոռացել էի, որ առաջին հյուրդ եմ եղել՝ «Անկա Շոու»-ի:
-Ես կհիշեցնեմ
-Փաստորեն այնպես ստացվեց, որ ես եմ եղել քո առաջին հյուրը, ես պարզապես մոռացել էի:
- Ծերության նշան է, թե զբաղվածության
-Ծերության
- Օ՜, ոչ
-Ծերացել եմ
- Լավ: Սովորաբար ինչպե՞ս է սկսվում առավոտը՝ սուրճով, թե թեյով:
-Առացոտը սկսվում է արթնանալով:
- Ո՞ր ժամից:
-Այն ժամանակ սուրճով էր, բայց հիմա քանի որ հետևում եմ առողջությանս՝ սուրճով և ծխախոտով չեմ սկսկում: Սկսում եմ ավելի առողջարար ուտելիքով:

-Սիրելի ռադիոունկընդիրներ մենք կարող ենք ժամային տարբերակով գալ-գնալ, բայց Գրիգորը «ապրում» է այստեղ: Միանգամից անցնենք նորությունների, որովհետև կարծես թե նորությունների տարափ կա:
-Նորությունները շատ են:
- Կցանկանայի առաջին հերթին խոսել «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանից, ինչ է սպասվում , ինչ դերասանական կազմ:Որովհետև գիտեմ, որ սցենարային առումով ևս դու ունես քո ներդրումը:
-Նախ ուզում եմ ողջունել «Ռադիո Ջան»-ի բոլոր ունկընդիրներին, բոլոր Ռադիոջանասերներին, ցանկանում եմ, որ «Ռադիո ջան»-ը միշտ լինի:Երկրորդը սկսեմ նորություններից: Մարտի 12-ից, յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի արդեն մեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը ամեն երկուշաբթի և չորեքշաբթի երեկոյան ժամը` 21:00-ին: Շատ ենք աշխատել այս եթերաշրջանի վրա, որովհետև գնալով պահանջները մեծանում են հեռուստադիտողների և պետք է բավարարենք: Բարձր նշաձողի վրա ենք դրել և պետք է մաքսիմալ աշխատենք, որ չիջնենք այդ նշաձողից: Բոլորիս էլ պարզ է, եթե հանկարծ ինչ-որ մի բան այն չի լինում միանգամից հեռուստադիտողը սկսում է բողոքել: Անցնեմ առաջ ու ասեմ, որ «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը մեկնում է հյուրախաղերի Եվրոպա:

- Ինձ հետաքրքիր է «ֆուլ հաուս» սիթքոմը ինչ տարբերակով է ներկայացված բեմում:
- «Ֆուլ հաուս» սիթքոմը մենք ադապտացրել ենք բեմահարթակին և կարողացել ենք նրան սարքել հետաքրքիր համարներից կազմված ներկայացում: Շատ ժամանակ երբ մարդիկ գալիս էին նայելու նրանք գաղափար անգամ չունեին, թե ուր են գալիս: Ես շատ լավ հիշում եմ,երբ առաջին անգամ ամերիկայում այս ներկայացումը խաղացինք մարդիկ դուրս էին գալիս զարմացած հայցքով: Իրենք չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ներկայանանք: Մարդիկ պետք է տեսնեն և հասկանան` ինչ է իրենից ներկայացնում, այդ իսկ պատճառով տեղեկացնեմ, որ ամսի 16, 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կլինի «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը, որը հատուկ մեր Հայաստանյան հանդիսատեսի համար է:
- Անցնեք դեպի մեկ այլ ոլորտ, որտեղ կրկին դու կաս` «Տրիո» վոկալ ստուդիայի մասին է խոսքը, ումն էր մտահաղացումը և իհարկե ինչպես են գործերը, որոհվհետև ես հաճախ տեսնում եմ ձեր սաների պրոդֆեսիոնալ կատարումները:
-Ասեմ, որ չորս տարի առաջ 2012 թվականին մենք հիմնեցինք այս ստուդիան: Գաղափարը Հռիփսիմեին էր, նա էր շատ ուզում, քանի որ նա մանկավարժ է և դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան դպրոցում: Մենք հիմնեցինք այդ ստուդիան: Սկզբից վոկալ ստուդիա էր, այսինքն միայն երգեցողությամբ էինք զբաղվում, ես էլ իմ հերթին դասավանդում եմ դերասանական արվեստ, որպեսզի նրանք կարողանանան բեմում լավ ներկայանան: Հետո ստեղծվեց գաղափար ունենալ նաև դերասանական խմբակ և ասեմ, որ արդեն շատ երեխաներ ունենք, որ սովորում են ու իրենց ես եմ դասավանդում:

- Գրիգոր դու նաև սցենար ես գրում և խաղում, ինչպես է ստացվում
- Հայաստանում ես այն քիչ դերասաններից եմ, որ կարողանում է նաև սցենար գրել: Եթե ֆինանսի վերածենք սցենարական աշխատանքը շատ թանկ է քան դերասանականը, բայց հակառակն է վճարվում: Բայց ասեմ դժվար է ու անընդհատ մտածում ես, որ կարող ես սպառվել: Մենք դիտում ենք հազարավոր ֆիլմեր և սերիալներ, կարդում ենք գրքեր, որպիսի մնանք թեմայի մեջ:


Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի



