Panorama.am-ը գրում է.

Երեկ, այսօր սոցցանցերում ֆուտբոլասերները բուռն քննարկում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը «Ֆուտբոլ+»-ին, որում ասել էր. «Մասնակցելու եմ հավաքականի կազմի ընտրությանը, ու որևէ մեկը բարոյական իրավունք չունի ինձ մեղադրելու այդ հարցում»։

Հարցազրույցը ներառում էր «Չհրավիրված չորս ֆուտբոլիստների մասին», «Գոլ «կերանք» Ռոբերտ Արզումանյանի մեղքով, Տարոն Ոսկանյանը սայթաքեց, բայց բոլորը Տարոնին մեղադրեցին և կոտրեցին նրան», «Խաղ ծախելու և դավաճանության մասին», «Նորեկների մասին», «Մարզումների բաց ու փակ լինելու, հավաքականի գաղտնիքները հրապարակելու մասին» և այլ ենթավերնագրեր։

Քանի որ ֆուտբոլասերները ցանցերում քննարկում են Հայաստանի հավաքականի խաղերը բոյկոտելու թեման, Panorama.am-ը որոշեց մի քանի ֆուտբոլասերների հարցնել, թե կոնկրետ ինչից են դժգոհ։

Ներկայացնում ենք «քաղը»։

Առաջին ֆուտբոլասեր (ֆորվարդ սիրող, ես կասեի).
«Նախևառաջ.  Ամենենակարևոր պնդումը, թե՝ ՀՖՖ նախագահը խառնվել, խառնվելու է և պետք է խառնվի հավաքականի գործերին և կազմի ընտրությանը,  բացարձակապես սխալ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իրեն հարգող ոչ մի ամբիցիոզ մարզիչ չի համաձայնվի աշխատել նման պայմաններում։ Երբ իր աշխատանքին խառնվում է ըստ էության զուտ ադմինիստրատիվ ֆուկցիաներ ունեցող պաշտոնյան,  արդյունքում հավաքականի ղեկին են հայտնվում  Ռուբեն Հայրապետյանի կամակատարները, և այս պայմաններում հաջողությունը կախված է միայն երջանիկ պատահականությունից,  իրադարձությունների շաաատ դրական ընթացքից, և տղաների անձնական տրամադրվածությունից։ Ինչպես որ եղավ Եվրո 2012 -ի ընտրական փուլում։  

Երկրորդ. 3 տղաների հետ կապված։
Ինչ  ասել է՝ արգելել եմ։ Մարդուն այլևս չհրավիրել հավաքական, քանի որ նա իբր (ինչին ես չեմ հավատում) ժպտացել կամ ծիծաղացել է պարտությունից հետո`լուրջ ֆեդերացիայի ղեկավարին հարիր պատճառաբանություն չէ։ Մեղմ ասած։  Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին.  եթե իրոք կան ԱՆՀԵՐՔԵԼԻ  ապացույցներ առ այն, որ նա առնչություն ունի խաղի վաճառքի հետ, ապա հարկ է պարոն Հայրապետյանի հիշեցնել, որ դա քրեորեն պատժելի արարք է և նա պարտավոր է այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հանդես գալ մերկապարանոց հայտարարություններով։ Իսկ հաշի առնելով այն, որ դա չի արվում,  ապա մնում է ընդամենը մեկ եզրակացություն՝ նա դրանք չունի։ Մեկ էլ ՖԱՖ-ի պահը.  կարծում եմ ֆեդերացիայի նախագահի ոչ թե պետք է անիմաստ պատրազմի սրտացավ երիտասարդների հետ, այլ զբաղվի գործով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել