1329916669Թուրքիայի տուրիստական ճյուղը կարող է շատ ավելի մեծ վնասներ կրել, քան կարելի էր պատկերացնել ավելի վաղ, հայտնում է Hurriyet Daily News-ը` հղում անելով տուրստական ճյուղի ներկայացուցչին:

Համաձայն սկզբնական կանխագուշակման` տուրիստական ճյուղի կորուստները Ռուսաստանից և Եվրոպայից տուրիստների թվի նվազման պատճառով կարող էին կազմել 8-9 միլիարդ դոլար, սակայն, այժմ Թուրքիայի կորուստները կարող են հասնել 12 միլիարդի:

Այս տարի Թուրքիայում ռուսներ գրեթե չեն հանգստացել, իսկ Եվրոպայից տուրիստների հոսքը շատ քիչ է եղել: Դրա պատճառը համարվում է անվտանգության խնդիրները և երկրում ահաբեկչությունների աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել